Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե Մաքսային միությանն անդամակցելով` Հայաստանում աննախադեպ գնաճը է լինելու: Էկոնոմիկայի նախարարը Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց բացատրություն այս առնչությամբ` մեղադրելով լրատվամիջոցներին «սենսացիաներ» փնտրելու մեջ: «Դա որևէ ձևով իրականությանը չի համապատասխանում…Ինֆլյացիոն առավելագույն ճնշումը կլինի մեկուկես տոկոսի, դրանից ավելի բարձր չենք կարող ունենալ: Ինչ վերաբերում է նրան, որ մենք ունենք ապրանքախմբեր, որոնցով ՀՀ-ն դիմելու է ՄՄ-ին, որպեսզի բացառություններ լինեն, փորձում ենք այս հարցն առավելագույնս լուսաբանել»,-նշեց նախարարը և ընդգծեց, որ ողջ աժիոտաժն առաջացել է այն պատճառով, որ շատ բաց են աշխատում և գործարարների հետ քննարկում են բոլոր ապրանքախմբերը:
Այսօր Տիգրան Սարգսյանը նաև նոր ծրագրի մեկնարկի մասին հայտարարեց, որով պետք է պետական ծառայողներին բնակարանով ապահովեն: «Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել ընդգրկվելու այդ ծրագրում»,- ասաց վարչապետը` հավելելով, որ Երևանում կառուցվելու են շուրջ հազար բնակարան ունեցող շենքեր, սրան կցելով հիպոթեքային ապահովվածությունը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ